Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Չեմ կարծում, որ ամեն տարի պետք է մասնակցեմ մայիսի 9-ի շքերթին. Նիկոլ Փաշինյան

Չեմ կարծում, որ ամեն տարի պետք է մասնակցեմ մայիսի 9-ի շքերթին. Նիկոլ 
Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ես չեմ հիշում այդպիսի պրակտիկա, որ ՀՀ որևէ ղեկավար կամ որևէ երկրի ղեկավար ամեն տարի մասնակցել է Մոսկվայում անցկացվող մայիսի 9-ի միջոցառմանը կամ մայիսի 9-ի շքերթին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով լրագրողի՝ մասնակցելու է արդյոք վարչապետը ՌԴ մայրաքաղաքում անցկացվող Հաղթանակի օրվա՝ մայիսի 9-ի շքերթին, հարցին։

«Ես նախորդ տարի մայիսի 9-ի միջոցառմանը մասնակցել եմ և չեմ կարծում, որ ամեն տարի պետք է մասնակցեմ։ Ես չեմ էլ հիշում այդպիսի պրակտիկա, որ ՀՀ որևէ ղեկավար կամ որևէ երկրի ղեկավար ամեն տարի մասնակցել է մայիսի 9-ի միջոցառմանը։ Չե՞ք կարծում, որ մի քիչ տարօրինակ կլինի, որ ամեն տարի ՀՀ ղեկավարը մասնակցի մայիսի 9-ի շքերթին»,-ասաց վարչապետը։

Անդրադառնալով նաև ՀՀ վարչապետի մասնակցությանը՝ Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ նիստին, Փաշինյանը նշեց, որ մեկնելու է ՌԴ մայրաքաղաք:

«Վաղը ես ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդում նախագահում եմ և դե յուրե պետք է այնտեղ լինեմ, և դա իմ աշխատանքի մասն է։ Սա էլ է (խմբ. ընթացող ասուլիսը) իմ աշխատանքի  մասը»,-ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ ինքն աշխատում է երկու ամիսը մեկ պահել այս ասուլիսների ցիկլը, որպեսզի նաև լրագրողներին և հանրությանը այս հարցերը տալու հնարավորություն տրվի։

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]